Ավրիլ Լավինը վարակվել է կորոնավիրուսով

17:27   2 մայիսի, 2022

Երգչուհի Ավրիլ Լավինը  COVID-19-ի դրական թեստի պատճառով հետաձգել է Կանադայի քաղաքներում նախատեսված իր համերգները, հայտնում է Billboard-ը։

«Ցանկանում եմ Լավալում, Քվեբեկում, Մոնկտոնում, Գալիֆակսում եւ Նյու Բրանսուիքում իմ երկրպագուներին ասել, եր շատ եմ սփսոսում, որ մենք ստիպված ենք հետաձգել ելույթները ինձ մոտ կորոնավիրուսի հայտնաբերման եւ դրական հաջորդող սահմանափակումների պատճառով։ Անկեղծորեն ներողություն ենք խնդրում, բայց մենք թեթեւամտորեն չենք կայացրել այդ որոշումը։ Անվտանգությունն առաջնային է, բայց ես հույս ունեմ, որ մոնք շուտով կհանդիպենք»,- համերգից մեկ ժամ առաջ Twitter-ում գրել է երգչուհին։



© NEWS.am STYLE