Կոնստանտին Մելաձեի դուստրը լքել է Ուկրաինան ու մեկնել Իտալիա՝ հոր մոտ

18:12   2 մայիսի, 2022

Հայտնի պրոդյուսեր Կոնստանտին Մելաձեի դուստրը՝ Լիան, պատմել է, թե որտեղ է այժմ գտնվում, ինչպես նաեւ խոսել է տուն վերադառնալու ցանկության մասին։

1651487346-8220.png (620 KB)

Սկսնակ երգչուհին հայտարարել է, որ մարտի երեքին Ուկրաինայից Իտալիա է մեկնել եւ այս պահին այնտեղ է գտնվում։ Նրա խոսքով՝ ինքը շատ է կարոտում հայրենիքը, սակայն ծնողներն իրեն թույլ չեն տալիս տուն վերադառնալ։

«Հենց ծնողներս թույլ տան, ես նույն պահին կվերադառնամ։ Բոլորս ցանկանում ենք որքան հնարավոր է շուտ միասին լինել։ Ես առաջիններից էի ձգտում Կիեւ գնալ, բայց հասկանում եմ, որ առայժմ վաղ է»,- նշել է Մելաձեի դուստրը։



© NEWS.am STYLE