Սվետլանա Լոբոդան մեկնաբանել է լուրերը, թե փախել է՝ տանելով ռուսների գումարը

19:12   2 մայիսի, 2022

Երգչուհի Սվետլանա Լոբոդան սուտ է անվանել Ռուսաստանում չեղարկված համերգների համար գումարների յուրացման մասին լուրերը։ Աստղն իր սոցիալական ցանցերում հայտնել է, որ լրատվամիջոցներում տարածված լուրերն այն մասին, որ ինքը, հրաժարվելով Ռուսաստանում համերգներից, փախել է՝ տանելով տոմսերի վաճառքից ստացված գումարները, կեղծ են։

Լոբոդան այժմ բարդ իրավիճակում է։ 50 տարով արգելվել է նրա մուտքը Ռուսաստան, նա նաեւ «պերսոնա նոն գրատա» է ճանաչվել իր հայրենիքում։ Ասում էին նաեւ, որ աստղը Մալթայի քաղաքացիություն է ստացել։ Սակայն աստղը հերքել է այդ լուրերը՝ ցույց տալով Ուկրաինայի անձնագիրը։



© NEWS.am STYLE