Օթար Կուշանաշվիլին կատակել է «Секрет на миллион» հաղորդման համար Լերա Կուդրյավցեւայի աշխատավարձի մասին

20:12   2 մայիսի, 2022

Հայտնի շոումեն Օթար Կուշանաշվիլին մեկնաբանել է ռուս հեռուստաաստղերի աշխատավարձի չափը։ Առիթ է հանդիսացել Իվան Ուրգանտի՝ Ռուսաստանում անշարժ գույքի մասին լուրերը, որը հեռուստահաղորդավարն այմժ վաճառում է։ Ըստ որոշ տվյալների՝ Ռուբլյովկայում գտնվող նրա տունը գնահատվում է մոտ 400 միլիոն ռուբլի, թեեւ վաճառքի է հանվել ընդամենը 160 միլիոնով։

«Որտեղի՞ց նրան այդքան գումար։ Չկան ոչ կորպորատիվներ, ոչ աշխատավարձ, որոնք թույլ կտան այդպիսի անշարժ գույք գնել։ Չի լինում»,- զարմանքն է արտահայտել Օթարը։

Կուշանաշվիլին համեմատության համար ներկայացրել է «Секрет на миллион» հաղորդումը։ Նա հիշեցրել է, որ նախագծի պրոդյուսերները, օպերատորները եւ անուղղակիորեն Լերա Կուդրյավցեւան բազմաթիվ անգամներ բողոքել են ցածր աշխատավարձից։

Ավելի վաղ արդեն իսկ լուրեր էին պտտվում «Секрет на миллион» շոուի փոքր բյուջեի մասին։ Հաղորդման հյուրերից մեկը՝ դերասանուհի Սվետլանա Պերմյակովան, հայտարարել է, որ խոստացաված 300 հազար ռուբլուց ինքը ստացել է կեսից քիչ գումար։



© NEWS.am STYLE