Նոր Ջեյմս Բոնդին կարող է մարմնավորել Ջեյքոբ Էլորդին «Էյֆորիա» սերիալից

22:12   2 մայիսի, 2022

Բրիտանացի սուպերհերոս Ջեմյս Բոնդի մասին ֆիլմաշարի պրոդյուսեր Բարբարա Բրոկոլին Variety-ի հետ զրույում հայտնել է, թե ով կարող է մարմնավորել նոր Ջեմյս Բոնդին եւ երբ հայտնի կդառնա դերասանի անունը։ Բրոկոլին նշել է, որ դա բարդ որոշում է, որն անմիջապես չի կայացվում։

«Դա կարեւոր որոշում է, դա պարզապես դերասանի ընտրություն չէ դերի համար։ Խոսքն ամբողջական վերաիմաստավորման մասին է, թե դեպի ուր ենք մենք շարժվում»,- պարզաբանել է Բրոկոլին, թե ինչու է այդքան կարեւոր համապատասխան դերասանի ընտրել կուլտային դերի համար։

Ֆիլմաշարի երկրպագուները 007 գործակալի դերում տեսնում են Իդրիս Էլբային, Թոմ Հարդիին եւ Հենրի Քեւիլին։ Էլբան, մասնավորապես, ֆավորիտ էր, եւ երկար ժամանակ երկրագուները ենթադրում էին, որ ի վերջո դերասանը կդառնա առաջին թխամորթ Ջեմյս Բոնդը։ Բրոկոլին Էլբային հիանալի դերասան է անվանել ու նշել, որ նա կմասնակցի բանակցություններին, երբ կգա նախկին Բոնդին փոխարինելու ժամանակը։

Պարբերականը գրում է, որ հավակնորդների ոչ պաշտոնական ցանկին միացել է 24-ամյա Ջեյքոբ Էլորդին, որը հայտնի է «Էյֆորիա» սերիալից։

 



© NEWS.am STYLE