«Ռոսկոսմոսի» ղեկավարը Կիրկորովի կերպարներում ամերիկյան մշակույթի ազդեցություն է նկատել

23:12   2 մայիսի, 2022

«Ռոսկոսմոսի» ղեկավար Դմիտրի Ռոգոզինը ծիծաղել է ռուս արտիստ Ֆիլիպ Կիրորովի կերպարի վրա։ Ռոգոզինը հրապարակում է արել տելեգրամյան ալիքում։

«Արվեստի մեր գործիչների համար Ամերիկան հաճախ է ոգեշնչման աղբյուր դառնում բեմական կերպարի ընտրության համար»,- հրապարակումը մակագրել է «Ռոսկոսմոսի» ղեկավարը։  

Լուսանկարներում պատկերված է վոլեյբոլի գնդակ, որը մարդկային գլխի է նման։ Ժապավենի սյուժեում Ուիլսոն անունով գնդակը գլխավոր հերոսի «ընկերն» էր, որը հայտնվել էր անմարդաբնակ կղզում։

Ավելի վաղ Կիրկորովը քննադատել է լրագրող Մարգարիտա Սիմոնյանին Մաքսիմ Գալկինի հասցեին արտահայտությունների պատճառով։ Նա շոումենին միասեռական էր անվանել։



© NEWS.am STYLE