Հռիփսիմե Ելինյանի ոճային լուքը Գյումրիից

19:49   3 մայիսի, 2022

Երգչուհի Հռիփսիմե Ելինյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ոճային կերպարում է։

Հռիփսիմե Ելինյանը՝ Գյումրիում

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում երիտասարդ մայրիկը ջինսե տաբատ է կրում, որը համադրել է սեւ պիջակի հետ։ Հռիփսիմեն հագուստը համադրել է սպորտային կոշիկի հետ։ Նա արձակել է մազերն ու բնական շպար ընտրել, որն ընդգծել է գեղեցկությունը։ Մեկնաբանությունների հատվածում Հռիփսիմեն օգտագործել է «սեր», «Գյումրի» հեշթեգերը։

Հռիփսիմե Ելինյան Գրիգոր Դանիելյան

Ավելի վաղ հրապարակված կադրերում Հռիփսիմեն պատկերված էր ամուսնու՝ դերասան, սցենարիստ Գրիգոր Դանիելյանի հետ։ Երկու երեխաների մայրիկը հրապարակումը չէր մեկնաբանել, միայն սրտիկի տեսքով սմայլիկ էր օգտագործել։



© NEWS.am STYLE