Բիլ Գեյթսը որոշել է ամուսնանալ իր նախկին կնոջ հետ

13:19   3 մայիսի, 2022

Նախորդ տարվա մայիսին Բիլ Գեյթսն ու Մելինդա Գեյթսը հայտարարել են, որ բաժանվում են։ 27 տարվա ամուսնության ընթացքում զույգը մեծացրել է չորս երեխաներին։

Ամուսնալուծությունից մեկ տարի անց գործարարը մտածում է նախկին կնոջ հետ վերամիավորվելու մասին։

«Մենք հիանալի ամուսնություն ենք ունեցել։ Ցավոք, մենք ստիպված էինք անցնել ամուսնալուծության միջով։ Բայց ես բացարձակապես չեմ զղջում, որ մի օր հենց նրան եմ ընտրել, նրա փոխարեն ոչ ոքի չեմ պատկերացնում։ Ապագայում եւս մեկ անգամ կամուսնանայի նրա հետ»,- հայտարարել է Բիլ Գեյթսը։



© NEWS.am STYLE