ԱՄՆ-ում պրովոկացիաներից հետո հետաձգել են Նուրլան Սաբուրովի շրջագայությունը Ղազախստանում

15:12   3 մայիսի, 2022

Հայտնի սթենդափեր Նուրլան Սաբուրովն իր ինստագրամյան էջում հայտնել է, որ իր «Принципы» շրջագայությունը հետաձգում է մինչեւ 2022թ․-ի հոկտեմբեր-նոյեմբեր։ Ի սկզբանե ծրագրվում էր, որ միջոցառումները Ղազախստանում անց կկացվեն մայիսի սկզբին։

«Ինձնից չկախված պատճառներով»,- ընդգծել է սթենդափերը։

Միջոցառումների հետաձգման հետ կապված մանրամասները խոստացել են բացահայտել ավելի ուշ։ Ավելի վաղ գնված բոլոր տոմսերը կգործեն նաեւ նոր օրերի համար։

Հիշեցնենք, ավելի վաղ Սաբուրովը համերգներով ԱՄՆ է մեկնել, սակայն բախվել է բազմաթիվ պրովոկացիաների։



© NEWS.am STYLE