Հայտնի սերիալի սցենարիստը տարիներ շարունակ ստել է իր մահացու հիվանդության մասին

18:12   3 մայիսի, 2022

Vanity Fair պարբերականը շոկային հետաքննություն է հրապարակել վերջին ժամակաների ամենահայտնի բժշկական սերիալի՝ «Կրքի անատոմիա» նախագծի կուլիսներից։

Շոուի գլխավոր սցենարիստներից մեկն՝ Էլիզաբեթ Ֆինչը, մի քանի տարի շարունակ նկարահանող խմբին ստել է իր մահացու ախտորոշման՝ խոնդրոսարկոմայի մասին՝ ոսկորների չարորակ ուռուցք։ Ֆինչն այդ մասին առաջին անգամ պատմել է 2014թ․-ին «Elly» ամսագրին տված հարցազրույցում։

Այդ ժամանակ սցենարիստն աշխատում էր «Վամպիրի օրագիրը» սերիալի վրա, սակայն հրապարակումից հետո նրան առաջարկել են տեղափոխվել հեռուստատեսությունում առավել հայտնի նախագիծ՝ «Կրքի անատոմիա», ուր Ֆինչն արդեն զբաղեցրել է նաեւ պրոդյուսերի պաշտոնը։

Ավելի ուշ Ֆինչն իր հորինված հիվանդության մասին պատմությունն ավելացրել է «Անատոմիայի» սերիաներից մեկում։ Սցենարիստի կեղծիքը բացահայտել է նրա նախկին ընկերուհին՝ Ջենիֆեր Բեյերը։ Նա «Անատոմիայի» հեղինակ Շոնդա Ռայմսին գրել է՝ խնդրելով դադարել հավատալ Ֆինչին եւ նրա՝ պրոֆեսիոնալ մտածված ստին։



© NEWS.am STYLE