Աճուրդի են հանել կրուասանը, որն Անջելինա Ջոլին ամբողջությամբ չի կերել Լվովում

19:18   3 մայիսի, 2022

Նախորդ շաբաթ դերասանուհի Անջելինա Ջոլին ՄԱԿ-ի հումանիտար առաքելությամբ Արեւմտյան Ուկրաինա է այցելել։ Այցի ընթացքում նա մտել է Լվով քաղաքի սրճարաններից մեկը, ուր կրուասան է պատվիրել, որն ամբոջությամբ չի կերել։ Հիմա արդեն այն ցանկանում են վաճառել մեկ միլիոն գրիվնայով, գրում է Film.ru-ն։ 

Վաճառքի մասին հայտարարությունը տարածել է ուկրաինացի Եվգենին։ Նա աշխատում է Լվովի սրճարանում՝ որպես հավաքարար եւ պնդում է, որ Ջոլին, իսկապես, չի կերել կրուասանի կեսը։ Անկախ բարձր գնից՝ Եվգենին նշել է, որ պատրաստ է աճուրդի։

Լուսանկարում կրուասանը պատկերված է սուրճի բաժակին կողքին։ Եվգենին նշել է, որ «մինչեւ այն գտնելն ատում էր իր աշխատանքը»։ Ռազմական հատուկ օպերացիայի սկսվելուց հետո Ջոլին մի քանի անգամ անհանգստություն է արտահայտել ուկրաինացիների կյանքի համար։



© NEWS.am STYLE