Տիմատիի մայրը կանխատեսել է, որ ռեփերը կոնֆլիկտներ կունենա դստեր՝ Ալիսայի հետ

20:29   3 մայիսի, 2022

Ռեփեր Տիմատիի մայրը՝ Սիմոնա Յունուսովան, կիսվել է որդու ու թոռան բնավորությունների հետ կապված իր դիտարկումներով ու չմխիթարող հետեւության հանգել։  

Սիմոնա Յունուսովան կանխատեսել է, որ Տիմատին նմանության պատճառով բուռն կոնֆլիկտներ կունենա դստեր՝ Ալիսայի հետ։ «Այսքան նման մարդկանց ես դեռ չեմ հանդիպել (եւ ոչ միայն արտաքնապես)։ Դա թնդյունի է հանգեցնում։ Ես չեմ նախանձում հայրիկին, հատկապես դեռահասության տարիքում, բայց դա արդեն բոլորովին այլ պատմություն կլինի»,- գրել է Յունուսովան։

View this post on Instagram

A post shared by Simona Chernomorskaya (@simona280)

Հայտնի երգչի մայրը հավելել է, որ Տիմատիի եւ Ալիսայի բնավորությունները նման են երկու բուռն հեղեղի։ Դրանք խաղաղ հուն կարող է ուղղել միայն երրորդ ուժը, վստահ է Յունուսովան։ «Ես պարզապես պետք է երկար ապրեմ, որ հարթեմ այդ բուռն հոսքերը»,- նշել է Տիմագտիի մայրը։

Օգտատերերը մեկնաբանություններում վիճել են Սիմոնայի հետ՝ նշելով, որ նման բնավորություններն օգնում են դեռահասության տարիքում մտերմության գծել գտնել։

Ալիսան Տիմատիի եւ մոդել Ալյոնա Շիշկովայի դուստն է։ Ռեփերը նաեւ որդի ունի՝ Ռատմիրը, որին ռեփերին պարգեւել է մոդել Անաստասիա Ռեշետովան։



© NEWS.am STYLE