Դրյու Բերիմորը ներողություն է խնդրել Ջոնի Դեփի եւ Էմբեր Հերդի հայցի վերաբերյալ կատակների համար

23:02   3 մայիսի, 2022

Հոլիվուդյան դերասանուհի Դրյու Բերիմորը սոցցանցերում ներողություն է խնդրել CBS-ի իր թոք-շոուի ապրիլի 29-ի դրվագում Ջոնի Դեփի եւ Էմբեր Հերդի միջեւ տեղի ունեցած դատավարության վերաբերյալ «անխոհեմ» կատակների համար:

Խոսելով հյուր Էնթոնի Անդերսոնի հետ՝ Դրյուն խոստովանել է, որ ամեն օր հետեւում է բարձր մակարդակի դատավարությանը եւ գտնում է, որ այն շատ հուզիչ է:

42,562 Johnny Depp Photos and Premium High Res Pictures - Getty Images

«Սա բացարձակ խելագարություն է, եւ որքան խորանում է, այնքան ավելի խելագարության է հասնում: Ինչ վերաբերում է այրված մարմնին. իսկ ինչո՞ւ Honda Civic»,- բացականչել է նա՝ հիշելով Դեփի ուղերձներն իր ընկեր Փոլ Բեթանիին:

Այդ հաղորդագրություններից մեկում դերասանը երեւակայել է Հերդի փտած դիակի մասին, որը քայքայվում է Honda Civic-ի «անիծված» բեռնախցիկում: Նա նաեւ գրել է, որ կվառի Հերդին, հետո կբռնաբարի նրա դիակը, որպեսզի համոզվի, որ նա մեռած է, կամ կխեղդի նրան, որպեսզի համոզվի, որ նա կախարդ չէ:

Բերիմորի մեկնաբանություններն առաջացրել են նրա բաժանորդների բացասական արձագանքը, ինչին հաղորդավարուհին արձագանքել է։

«Ես նկատեցի, որ Ջոնի Դեփի եւ Էմբեր Հերդի մասին իմ խոսքերը վիրավորել են շատերին։ Ես խորապես ներողություն եմ խնդրում սրա համար: Ես ուզում եմ լավ մարդ լինել, այնպես որ կսովորեմ իմ սխալներից եւ ավելի մտածված կգործեմ։ Սա ինձ համար դաս կլինի»,- ասել է Դրյուն։



© NEWS.am STYLE