«Լավ ժամանակ ենք անցկացնելու». 50 Cent-ը հայտարարել է Երեւանում կայանալիք համերգի մասին 

20:43   3 մայիսի, 2022

Ամերիկացի հայտնի ռեփեր Քերթիս Ջեյմս Ջեքսոնը, որն ավելի հայտնի է որպես 50 Cent, ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է երեւանյան համերգի մասին։

279837711_526200842245489_2984544303095778605_n.jpg (112 KB)

«Երեւան, Հայաստան։ Համերգը տեղի կունենա ուրբաթ օրը՝ հուլիսի 1-ին, «Հրազդան» մարզադաշտում՝ «HAYA» փառատոնի շրջանակներում։ Մենք լավ ժամանակ ենք անցկացնելու: Բաց մի թող: Գնեք տոմսերը հենց հիմա՝ «https://tiketon.am/events/50centarmenia», - գրել է երաժիշտը։



© NEWS.am STYLE