Հղի երգչուհի Ռիհաննայի արձանը հայտնվել է Մետրոպոլիտեն թանգարանում

10:12   4 մայիսի, 2022

Մետրոպոլիտեն թանգարանի դահլիճներից մեկում տեղադրվել է հղի Ռիհաննայի արձանը․ այն հանրությանը ներկայացրել են կոստյումի ինստիտուտի պարահանդեսի՝ Met Gala-ի ընթացքում, հայտնում է Page Six-ը։

rianna-text7.jpg (126 KB)

Արձանը պատրաստված է մարմարից։ Այն երգչուհուն պատկերում է ամբողջ հասակով։ Արձանի դիրքն ու հագուստը հիշեցնում են «Vogue» ամսագրի մայիսյան համարի շապիկը, որում օգտագործվել էր Ռիհաննայի լուսանկարը։

rianna-text1.jpg (213 KB)

Նշվում է, որ երգչուհին Մետրոպոլիտեն թանգարանին եւ Vogue-ին շնորհակալություն է հայտնել «պատմական գնահատանքի» համար։

 



© NEWS.am STYLE