«Այս դրախտը պետք է վայելել»․ Եվա Բաղդասարյանի լուսանկարը Ռիո դե Ժանեյրոյից

17:43   4 մայիսի, 2022

Դերասանուհի Եվա Բաղդասարյանը հանգստի էր մեկնել Բրազիլիա, որտեղից պարբերաբար նոր լուսանկարներ է հրապարակում։

Եվա Բաղդասարյան

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերն արվել են Ռիո դե Ժանեյրոյում։ Դերասանուհին ջինսե շորտ է կրում, որը համադրել է վառ լողազգեստի ու վերնահագուստի հետ։ Եվան արձակել է մազերն ու արտահայտիչ շպարով է։ «Այս դրախտը պետք է վայելել»,- հրապարակման մեկնաբանություններում գրել է նա։

Եվա Բաղդասարյան

Օրեր առաջ հրապարաված կադրերում Եվան սպիտակ տոպ էր կրում, որը համադրել էր վերնաշապիկի հետ։ Դերասանուհին արձակել էր մազերն ու արտհայատիչ շպար ընտրել։ Կերպարն ամբողջացրել էին աքսեսուարները՝ վզնոց, արեւային ակնոց։ «Նախաճաշ»,- հրապարակումը կարճ մակագրել էր նա։ Հետեւորդները գնահատել էին լուսանկարն ու դրական խոսքեր գրել նրան․ «Գեղեցկուհի»։



© NEWS.am STYLE