«Ամեն օրը պայքար է»․ Լիլիթ Բասյան (ֆոտո)

18:45   4 մայիսի, 2022

Սննդաբան Լիլիթ Բասյանը նոր լուսանկար է հրապարակել՝ մեկնաբանություններում կիսվելով իր մտքերով։

Լիլիթ Բասյան

Ինստագրամյան էջում տեղադրված լուսանկարում երիտասարդ մայրիկը կաշվե տաբատ է կրում, որը համադրել է սպիտակ տոպի հետ։ «Հիշիր՝ ամեն օրը պայքար է։ Պայքար՝ ավելի լավը, ուժեղ, հոգեպես հարուստ, իմաստուն լինելու համար։ Յուրաքանչյուր մարդ մեր կյանք է մտնում՝ մեզ դաս տալու համար, դրանք ուղեցույցներ են Աստծող կողմից։ Խելացի մարդը դասեր է քաղում, հիմարը խեղդվում է փրկագոտով։

Ուժեղ է այն մարդը, որը չի վախենում խոչընդոտներից ու ցավից։ Ցավը լավագույն ուսուցիչն է, եւ այն մեզ հնարավորություն է տալիս կյանքն ապրել այնպես, ինչպես ուզում եք եւ թե ոչ այնպես, ինչպես մյուսներն են գրում ձեր կյանքի սցենարը»,- գրել է նա։



© NEWS.am STYLE