Մարգարիտա Պոզոյանի զգացմունքային ֆոտոշարքը

19:42   4 մայիսի, 2022

Երգչուհի Մարգարիտա Պոզոյանը նոր ֆոտոշարք ունի, որից մի քանի լուսանկար է հրապարակել իր միկրոբլոգում։

Մարգարիտա Պոզոյան

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում ռուսաստանաբնակ երգչուհին սպիտակ կոստյում է կրում, մարմնագույն տոպ։ Մարգարիտան հավաքել է մազերն ու արտահայտիչ շպար ընտրել, որն ընդգծել է նրա գեղեցկությունը։

Մարգարիտա Պոզոյան

Ավելի վաղ տեղադրված կադրերում Մարգարիտան սեւ զգեստ էր կրում, որը բաց էր ուսերի հատվածում։ Երգչուհին արձակել էր մազերն ու բարձրակրունկներ էր կրում։ Կերպարն ամբողջական էին դարձրել վառ շպարն ու խոշոր աքսեսուարները։ Հետեւորդները գնահատել էին լուսանկարն ու դրական խոսքեր էին գրել․ «Էլեգանտ»։



© NEWS.am STYLE