Հեյլի Բիբերի հետ ամուսնությունից հետո Ջասթին Բիբերը նյարդային պոռթկում է ունեցել

18:17   4 մայիսի, 2022

Փոփ երգիչ Ջասթին Բիբերը «The Ebro Show» փոդքասթի հաղորդավար Էբրո Դարդենի հետ զրույցում պատմել է նյարդային պոռթկման մասին, որն ունեցել է մոդել Հեյլի Բիբերի հետ ամուսնության ընթացքում։ Բիբերի խոսքով՝ 2018թ-ի ամուսնությունը վայրկենապես չի լուծել իր խնդիրները։

«Ինձ մոտ նյարդային պոռթկում է եղել։ Ես կարծում էի՝ ամուսնությունը կլուծի իմ բոլոր խնդիրները, սակայն այն չլուծեց։ Դա իմ երկերեսանիության արտացոլումն էր»,- արտիստի խոսքերը մեջբերել է People-ը։

Բիբերի խոսքով՝ ինքը երիտասարդ կնոջից սպասում էր այն, ինչ չէր ցանկանում անձամբ անել։ «Երբեմն դժվար է նայել հայելու մեջ եւ հասկանալ, որ դու նա չես, ինչ կարծել ես։ Դա տրավմայի, կենսական հանգամանքների արդյունք է»,- ասել է արտիստը։



© NEWS.am STYLE