Բորիս Կորչեւնիկովը խաչի օգտագործմամբ պարի համար քննադատել է Ֆիլիպ Կիրկորովին

17:12   4 մայիսի, 2022

«Մարդու ճակատագիրը» («Судьба человека») հաղորդման վարող եւ «Спас» հեռուստաալիքի գլխավոր տնօրեն Բորիս Կորչեւնիկովն իր տելեգրամյան ալիքում քննադատել է Ֆիլիպ Կիրկորովին խաչի օգտագործմամբ պարի համար։

«Խնդիրն այն է, որ Աստված պատժում է անարգանքի համար։ Եվ խիստ է պատժում։ Եվ նրանց, ովքեր արել են դա։ Եվ նրանց, ովքեր ծափահարել են դրան։ Իսկ եթե լռել են եւ մնացած ամենը, նաեւ նրանց»,- գրել է Կորչեւնիկովը։

Հեռուստաալիքի գլխավոր պրոդյուսերին զայարացրել է, որ դա տեղի է ունեցել երկրի համար բարդ իրավիճակում։

«Դա տեղի է ունենում այն ժամանակ, երբ խաչ են բարձրացնում մեր զինվորներին, որոնք պաշտպանում են մեզ։ Դա միայն հերթական անգամ մատնանշում է ցինիզմի մակարդակը եւ շուրջը կատարվողի հանդեպ այդ մարդկանց զգացմունքների բացակայությունը։ Բայց դա էլ նորություն չէ․ շոու-բիզնեսում միշտ է այդպես եղել»,- պարզաբանել է հեռուստալրագրողը։



© NEWS.am STYLE