«Մարդ, ով կիսում է ինձ հետ իմ ամեն խենթ գաղափար»․ Լուսինե Թովմասյանն՝ ամուսնու հետ

16:49   4 մայիսի, 2022

«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը նոր լուսանկար է հրապարակել ընտանեկան հանգստից։

Լուսինե Թովմասյան

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում Լուսինեն պատկերված է ամուսնու հետ։ Զույգը, որը մեծացնում է երկու երեխաներին, կադրում ջերմ գրկախառնված է։ «Ինձ թվում է, որ կյանքի հաջողություններից մեկը այն է, որ ունես ճամփորդության ընկեր։ Իսկ, երբ այդ ընկերը քո ամուսինն է, հաջողությունը կրկնապատկվում է։ Մարդ, ով կիսում է ինձ հետ իմ ամեն խենթ գաղափար եւ նույնչափ էներգիայով լցվում դրանից»,- գրել է նա։

Լուսինե Թովմասյան

Ավելի վաղ հրապարակված կադրերում Լուսինեն պատկերված էր գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ «Մաչու Պիկչու հասնելու մեր ճանապարհին»,- հրապարակումը մակագրել էր Լուսինեն։



© NEWS.am STYLE