Սթենդափ շոուի ընթացքում հարձակվել են հայտնի կատակերգուի վրա

16:12   4 մայիսի, 2022

Netflix-ի համար նոր սթենդափ շոուի նկարահանումների ընթացքում հարձակվել են ամերիկացի կատակերգու Դեյվ Շապելի վրա։ Daily Mail-ի հաղորդմամբ՝ դա տեղի է ունեցել Լոս Անջելեսում։

Անծանոթ տղամարդը բեմ է բարձրացել ու հարձակվել կատակերգոի վրա։ Օգնության են հասնել անվտանգության աշխատակիցներն ու դերասան Ջեյմի Ֆոքսը։ Շապելը չի տուժել, փոխարենը հարձակվողը ձեռքի վնասվածք է ստացել եւ բժիշկների օգնության կարիքն ունեցել։ «Տրանսգենդեր տղամարդ էր»,- կատակել է Դեյվ Շապելը։

Բարձրախոսը ձեռքը վերցնելով՝ Շապելը տղամարդու հասցեին ավելի կոպիտ է արտահայտվել․ «Ես կսպանեմ նրան»։

Նախորդ տարի կատակերգուին քննադատել են տրանսգենդեր մարդկանց մասին կատակների, ինչպես նաեւ «Սեռը փաստ է» հայտարարության պատճառով։



© NEWS.am STYLE