Բրիթնի Սփիրսը հորը մեղադրել է իր ինտիմ կյանքն ու ինքնագնահատականը ոչնչացնելու մեջ

19:12   4 մայիսի, 2022

Երգչուհի Բրիթնի Սփիրսը, որը տարիներ շարունակ հոր՝ Ջեյմի Սփիրսի խնամակալության ներքո է եղել, պատմել է, որ հայրը լրջորեն ազդել է իր ինքնագնահատականի վրա։ Երգչուհին պատմել է, որ 13 տարեկանում իրեն գեղեցիկ է համարել, սակայն հետո ամեն ինչ փոխվել է։

20220504-brit-1.jpg (156 KB)

«Մի բան, որը խնամակալությունն արել է ինձ հետ եւ որը ինձ ամենից շատն է ցավ պատճառել, այն է, որ ինձ միշտ ասել են, որ ես գեր եմ եւ երբեք բավականաչափ լավիկը չեմ եղել։ Հայրս ոչնչացրել է իմ գոյության էությունը, այն, ինչ ինձ ստիպել է գեղեցիկ զգալ, ինչպես 13 տարեկանում, իմ վստահությունն ու նույնիսկ իմ սեքսուալ կյանքը։ Ամեն բան լիովին փչացած է։ Նա ստիպել է ինձ այլանդակ զգալ, այդ պատճառով էլ ես այդպիսին էի։ Հավատացեք ինձ, քեզ գեղեցիկ զգալը բոլորովին ուրիշ աշխարհ էմ Ես գիտեմ, որ որովհետեւ թե մեկի, թե մյուս վկան էի»,- խոստովանել է Բրիթնին։



© NEWS.am STYLE