Եվգենի Պետրոսյանի երիտասարդ կինը դժգոհել է, որ դադարել է վայելել կյանքը

23:12   4 մայիսի, 2022

Երգիծաբան Եվգենի Պետրոսյանի երիտասարդ կինը՝ Տատյանա Բրուխունովան անսպասելի հայտարարություն է արել։ Նա Դեպրեսիայի մեջ է։ Համապատասխան գրառումը հայտնվել է նրա Telegram-յան ալիքում։ Ճնշված էմոցիոնալ վիճակը խանգարում է նրան լիարժեք ապրել։

«Երեկ քնելիս ինձ բռնեցի այն մտքի վրա, որ սարսափելի հոգնել եմ։ Ոչ ֆիզիկապես։ Հոգեպես։ Այժմ, ասես դատարկ անոթ լինել։ Քիչ բան է ուրախացնում, առավել եւս ոգեշնչում։ Դրանից բացի կյանքս փչացնում է նաեւ սրված գաստրիտը, որն արդեն երկրորդ շաբաթն է չի թողնում նորմալ սնվել։ Հանգիստ տեսանելի ապագայում չի սպսվում։ Բացի որդուս հաջողություններից ոչնչով չեմ ուրախանում», - պատմել է Տատյանան։



© NEWS.am STYLE