Մեկ անգամ գնեք, մի քանի տարի կրեք․ շորտեր, որոնք ձեզ կծառայեն մի քանի սեզոն (ֆոտո)

14:19   22 մայիսի, 2022

Սպորտային շորտեր

111111147852.jpg (207 KB)

Թույլ, անկաշկանդ շորտերը մի քանի սեզոն անընդմեջ եղել են աղջիկների զգեստապահարանի հիմնական տարրը: Մենք սովոր ենք, որ դրանք հարմար են միայն նրանց համար, ովքեր միշտ շարժման մեջ են, բայց բամբակյա մոդելները գրավել են street style-ը ոճը եւ չեն պատրաստվում շատ շուտ ստվերում հայտնվել։ Եվ մի կարծեք, որ դուք զոհաբերում եք նորաձեւությունը՝ ընտրելով հարմարավետությունը։ Նույն երանգի երանգի մարզաշապիկը եւ թրենդային պայուսակը կօգնեն հավասարակշռություն հաստատել գործնականության եւ գեղեցկության միջեւ:

Կաշվե շորտեր

14176321.jpg (93 KB)

Կաշվե իրերը հայտնի են իրենց երկարակեցությամբ: Խիտ նյութի շնորհիվ այս շորտերը կարելի է կրել նույնիսկ զով եղանակին՝ ճիշտ զուգագուլպաների հետ համադրելով։ Թրենդային տեսք ստեղծելու համար ընտրեք չեզոք երանգների կոնտրաստային գործվածքով բլուզ՝ փափուկ սվիտեր, հաստ շապիկ կամ կիսաթափանցիկ ռետրո ոճի շապիկ։ Շքեղություն ավելացնելու համար համադրեք աքսեսուարների հետ: Օրինակ՝ բերետն ու բագետ պայուսակը դա հիանալի կկատարեն եւ նույնպես մտովի Ձեզ կտեղափոխեն Փարիզ։

Ջինսե ազատ շորտեր

98741.jpg (155 KB)

Հնարավո՞ր է տաք սեզոնը պատկերացնել առանց ջինսե փորձված շորտերի: Իհարկե, կան նաեւ հակաթրենդներ, հետեւաբար, համապատասխան մոդել ընտրելիս արժե կանգ առնել մինչեւ ազդր հասնող ուղիղ տարբերակների վրա։ Այս մոդելը հեշտ է փոփոխել ըստ տրամադրության։ Օրինակ՝ վերնաշապիկով ու բաճկոնով շորտերը հնարավորինս խիստ տեսք կունենան, բայց պետք է պարզապես փաթաթել դրանք եւ պիկանտային լուքը պատրաստ է։

Աղբյուրն ու լուսանկարները՝ Graziamagazine

 



© NEWS.am STYLE