«Царьград» հեռուստաալիքի հիմնադիրը պահանջել է քրեական գործ հարուցել Ֆիլիպ Կիրկորովի դեմ

10:11   5 մայիսի, 2022

Ռուս գործարար, «Царьград» հեռուստաալիքի հիմնադիր Կոնստանտին Մելոֆեեւը պահանջել է քրեական գործ հարուցել երգիչ Ֆիլիպ Կիրկորովի դեմ։ Գործարարն այդ մասին հայտնել է իր տելեգրամյան ալիքում։

«Սիրամարգ-մարդը խաչի վրա, որը քրիստոնեական ամենամեծ սրբություններից է, ոչ այլ ինչ է, քան խաչի գիտակցված արագում եւ միլիոնավոր հավատացյալների զգացմունքների վիրավորանք»,- ասված է հրապարակման մեջ։

Մալոֆեեւի խոսքով՝ Կիրկորովն ապրում է գլամուրի աշխարհում եւ իրականության հետ առնչության չունի, քանի որ «այլ կերպ հնարավոր չէ բացատրել տեղի ունեցածն ու 500 մարդու մասնակցությամբ ճաշկերույթը՝ արքայական ծովախեցգետնով ու ութոտնուկներով»։ Գործարարը հայտարարել է, որ արդեն իսկ դիմել է գլխավոր դատախազություն, քանի որ կարծում է, որ արտիստի համերգը Կրեմլի պալատում խախտում է քրեական օրենսգրքի մի քանի հոդված։

Մալոֆեեւի դժգոհության առիթ է դարձել Կիրկորովի հոբելյանական համերգը Մոսկվայում։

 



© NEWS.am STYLE