«Արցախցուն վերջապես ուզում եմ տեսնել խաղաղության մեջ»․ դերասանուհի Ժաննա Բուտուլյանը միացել է պայքարին

11:00   5 մայիսի, 2022

Դիմադրության շարժմաննն է միացել նաեւ դերասանուհի Ժաննա Բուտուլյանը։ Նա հաճախ կարելի է տեսնել բողոքի ակցիաներին, դերասանուհին այդ ընթացքում արված լուսանկարներ ու տեսանյութեր հրապարակում է նաեւ իր սոցիալական ցանցերում։

«Yerevan Today»-ի հետ զրույցում դերասանուհին նշել է, որ իր մասնակցությունը պայմանավորված է սիրով դեպի հայրենիքը, ժողովուրդը։ «Ես ուզում եմ հայ ազգին տեսնել անվտանգ, Արցախը՝ անվտանգ, արցախցուն վերջապես ուզում եմ տեսնել խաղաղության մեջ, որպեսզի նրանք հանգիստ ապրեն։ Դա համար առաջինը։ Բացի այդ՝ ես ուզում եմ մեր երկիրն այնպիսի մարդ ներկայացնի, որ հպարտությամբ նայենք, ինչպես որ եղել է ժամանակին եւ չամաչենք, որ մենք այս երկրից ենք»։

Դերասանուհին նշել է, որ չի ուզում կոչ անել իր արվեստագետ ընկերներին․ «Յուրաքանչյուրի ընտրությունն է, բայց, ցավոք կամ բարեբախտաբար, հետեւանքները բոլորս ենք տեսնելու եւ բոլորս ենք ապրելու այդ հետեւանքների մեջ»։

Լուսանկարները՝ Ժաննա Բուտուլյանի ֆեյսբուքյան էջից



© NEWS.am STYLE