Էմբեր Հերդի բուժքույրը պատմել է թմրանյութերից նրա կախվածության եւ Ջոնի Դեփի հանդեպ նախանձի մասին

11:35   5 մայիսի, 2022

36-ամյա դերասանուհի Էմբեր Հերդի բուժքույրը պատմել է, որ արտիստը տառապել է թմրանյութերից կախվածությունից, հայտնում է Insider-ը։  

Դերասան Ջոնի Դեփի վերաբերյալ զրպարտության գործով հերթական դատական նիստերից մեկի ընթացքում ելույթ է ունեցել Հերդի նախկին անձնական բուժքույրը։ Էրին Ֆալաթի խոսքով՝ դերասանուհին չարաշահել է արգելված նյութերն ու ալկոհոլը։

«Միսս Հերդն անձամբ է պատմել այն մասին, որ կախվածություն ունի։ Ընտանեկան անամնեզում եւս առկա են պսիխոակտիվ նյութերի չարաշահման դեպքեր»,- ասված է փաստաթղթում, որը ներկայացնել է բուժաշխատողի կողմից։

Բացի դրանից՝ արձանագրությունում առկա է Հերդի խոստովանությունն այն մասին, որ նա մեթիլենդիօքսիմետամֆետամին է օգտագործել «հայտնի տղամարդու» ընկերակցությամբ։ Ըստ Ֆալաթի նշման՝ դրանից հետո դերասանուհին մեկ օրից ավելի գտնվել է թմրանյութերից հարբածության վիճակում։  

Արտիստի նախկին անձնական բուժքույրը հայտնել է նաեւ Ջոնի Դեփի հանդեպ Հերդի ատելության մասին․ «Նա նյարդայնանում էր, որ միայնակ է մնացել, քանի դեռ դերասանը նկարահանումների է։ Հերդին անհանգստացնում էր փաստը, որ նա ավելի հաջողակ է, բացի այադ՝ նա խանդում էր»։

Լուսանկարը՝ Jim Watson/Reuters



© NEWS.am STYLE