Քիմ Քեթրոլը պատմել է, թե ինչու է հրաժարվել վերադառնալ «Սեքսը մեծ քաղաքում» սերիալի շարունակությանը

13:22   5 մայիսի, 2022

Դերասանուհի Քիմ Քեթրոլը, որը «Սեքսը մեծ քաղաքում» նախագծում կատարել է գլխավոր հերոսուհիներից մեկի՝ Սամանտայի դերը, պատմել է, թե ինչու է հրաժարվել նկարահանվել սերիալի շարունակությունում՝ «Եվ պարզապես այսպես» շոուում։ Քեթրոլի խոսքով՝ իրեն երբեք չեն խնդրել դառնալ վերաթողարկված տարբերակի դերասական կազմի մասը․

«Այս սերիալը կարծես երրորդ ֆիլմը լինի։ Ամենն այդքան հնարամիտ էր։ Ինձ երբեք չեն հարցրել՝ արդյոք ես ցանկանո՞ւմ եմ խաղալ դրանում։ Ես վաղուց եմ պարզաբանել երրորդ ֆիլմի մասին իմ զգացմունքները, այնպես որ ամենի մասին տեղեկացել եմ լրատվամիջոցներից»։

«Եվ պարզապես այդպես» նախագիծը մեկնարկել է նախորդ տարվա դեկտեմբերին, ավելի ուշ հաղորդվել է երկրորդ եթերաշրջանի մասին։ Դերասանական կազմում ներառված են Սառա Ջեսիկա Փարքերը, Սինտիա Նիքսոնը եւ Քրիստին Դեւիսը։

Աղբյուրը՝ Variety



© NEWS.am STYLE