Ամերիկացի ռեփերն անօթեւան տղամարդու սպանության համար 16 տարվա ազատազրկման է դատապարտվել

14:12   5 մայիսի, 2022

Ամերիկացի ռեփեր The Kidd Creole-ը 16 տարվա ազատազրկման է դատապարտվել անօթեւան տղամարդուն դանակի մահացու հավրածներ հասցնելու համար, հայտնում է Deadline-ը։

Դատավորը նման որոշում է կայացրել՝ համաձայն վկաների ցուցմունքների եւ հայտնաբերված ապացույցների։ Նշվում է, որ իրավապահ մարմինները պարզել են, որ The Kidd Creole-ի գործողությունները (իսկական անունը՝ Ավգուստ Դարնել) ինքնապաշտպանություն չեն եղել։ «Կյանքը կյանք է, անկախ նրանից՝ մարդն անօթեւա՞ն է, թե՞ գլխավոր տնօրեն»,- նշել են դատարանում։

Ռեփերին սպանության մեղադրանք է առաջադրվել դեռ 2017թ․-ին։ Քննությունը շարունակվել է մի քանի տարի, եւ արդյունքում դատարանը պարզել է գործի բոլոր հանգամանքները։



© NEWS.am STYLE