Ժաննա Ֆրիսկեի հայրը պատրաստ է պայմանագիր կնքել Դմիտրի Շեպելեւի հետ

15:12   5 մայիսի, 2022

2022թ․-ի ապրիլի վերջին Ժաննա ֆրիսկեի հայրը նոր դատական հայց է ներկայացրել հեռուստահաղորդավար Դմիտրի Շեպելեւի դեմ, որը մեծացնում է Ժաննայի ու իր որդուն։ StarHit-ի տեղեկություններով՝ Վլադիմիր Ֆրիսկեն մեկ այլ՝ երկու տարվա վաղեմություն ունեցող գործով հանգուցյալ դստեր նախկին սիրելիին առաջարկել է համաձայնագիր կնքել։

Ժամանակին «Բլեստյշաշիե» խմբի նախկին մենակատարի հայրը հեռուստահաղորդավարից դատարանի միջոցով իրավունք էր ձեռք բերել ստանալ գումարի մասը, որը բարեգործական հիմնադրամը հավաքել է արտիստի բուժման համար (Ռուսֆոնդին գումարը վերադարձրել է Ժաննայի ընտանիքը)։ Սակայն Վլադիմիր Ֆրիսկեն Դմիտրի Շեպելեւից չի ստացել այդ գումարը։

«Երբ աշխատակիցները սկսեցին ստուգել հաշիվները, պարզվեց, որ 200 հազար եվրոյի փոխարեն թոռանս հաշվին ընդամենը վեց եվրո է մնացել։ Շեպելեւն իրավունք չուներ տնօրինելու այդ գումարը, սակայն դրանք հաշվից հանվել են նախորդ տարվա նոյեմբերի կեսերին։ Այդ պատճառով մենք առաջարկել ենք պայմանագիր կնքել, որով Դմիտրին կարող է մեզ չվերադարձնել ութ միլիոնը՝ Շմիտովսկի փողոցում Ժաննայի բնակարանի մասնաբաժնի դիմաց»,- StarHit-ի հետ զրույցում ասել է Վլադիմիր Ֆրիսկեն։

Ժաննա Ֆրիսկեի մոտ գլխուղեղի ուռուցք էր ախտորոշվել։ Երգչուհին մահացել է 2015թ․-ին։ Նա 40 տարեկան էր։ Արտիստի մահվանից հետո նրա ու հեռուստահաղորդավար Դմիտրի Շեպելեւի ուրդու՝ Պլատոնի դաստիարակությամբ զբաղվում է հայրը։   

 



© NEWS.am STYLE