Ալյոնա Խմելնիցկայան պատմել է իր ու Տիգրան Քեոսայանի կրտսեր դստեր հետ շփման դժվարությունների մասին

16:49   5 մայիսի, 2022

Ռուս դերասանուհի Ալյոնա Խմելնիցկայան «7days» պարբերականին պատմել է իր ու Տիգրան Քեոսայանի կրտսեր դստեր շփման բարդությունների մասին։

«Քսյուշան անցումային տարիքում է։ Նա 11 տարեկան է, բայց կարծես 13 լինի։ Նա շատ հակասական է, խայթող, կտրուկ։ Ես հասկանում եմ, որ խնդիրները հորմոններն են, որոնց հետ հնարավոր չէ ոչինչ անել, այդ պատճառով այդ խնդիրներն առաջանում են հանկարծակի»,- նկատել է Խմելնիցկայան։

Նա ընդգծել է, որ իր 11-ամյա դուստրը բոլոր առաջարկները մերժում է՝ նույնիսկ ամբողջությամբ չլսելով։ Դերասանուհու խոսքով՝ Քսենիայի հետ շփման ընթացքում ամենամեծ խնդիրները կապված են ուսման հետ։ Այդ պատճառով Խմելնիցկայան համաձայնության է եկել ուսուցչի հետ, որ դուստրը դպրոցում երկար մնա եւ տնային աշխատանքն այնտեղ ավարտի։

«Դա մեր կոնֆլիկտի ամենալուրջ զոնան է։ Ես այլեւս չեմ ցանկանում պահանջել նրանից, չեմ կարող, ռեսուրսներ չկան։ Իսկ Քսյուշան դասերն անվերջ գործընթացի է վերածում»,- բողոքել է դերասանուհին։



© NEWS.am STYLE