Մարգարիտա Սիմոնյանը պարզաբանել է, թե ինչու է հրաժարվել պատասխանել Կիրկորովի քննադատությանը

17:57   5 մայիսի, 2022

«RT» հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հրաժարվել է պատասխանել իր հասցեին երգիչ Ֆիլիպ Կիրկորովի քննադատությանը․ Կիրկորովը հանդես էր եկել ի պաշտպանություն Մաքսիմ Գալկինի։ Հարցին՝ արդյոք պատասխանելո՞ւ է Կիրկորովին, Մարգարիտա Սիմոնյանը Տելեգարմում բացասական պատասխան է տվել։

«Չեմ պատասխանի։ Ես պատասխանում եմ նրանց, ովքեր վիրավորում են իմ երկիրն ու բանակը։ Քանի դեռ Կիրկորովը դա չի արել, դա պարզապես մասնավոր վիճաբանություն կլինի։ Իսկ մասնավոր վիճաբանություններն իմ թեման չեն»,- գրել է RT-ի գլխավոր խմբագիրը։

Մարգարիտա Սիմոնյանը Գալկինի մասին խոսել էր Ուկրաինայում իրադարձությունների վերաբերյալ վերջինիս հայտարարություններից հետո։

Ավելի վաղ Կիրկորովը պատասխանել էր սոցիալական ցանցերում քննադատության ալիքին, որն առաջացել էր Գալկինին պաշտպանելուց հետո։ Կիրկորովը նշել է․ որ ճիշտ չի համարում ընկերների չպաշտպանելու պահանջները։ Միեւնույն ժամանակ նա նշել էր, որ հարգում է Սիմոնյանին եւ զարմանք արտահայտել, որ նա քննարկման է հանել արտիստների անձնական կյանքը։

Աղբյուրը՝ «Մոսկովսկի կոմսոմոլեց»

 



© NEWS.am STYLE