Թոմ Քրուզը «Թոփ Գան․ Մեւերիկ» ֆիլմի պրեմիերային ուղղաթիով է գնացել

18:11   5 մայիսի, 2022

Դերասան Թոմ Քրուզն ԱՄՆ-ում՝ Սան Դիեգոյում, «Թոփ Գան․ Մեւերիկ» ֆիլմի պրեմիերային գնացել է «USS Midway» ուղղաթիռով, հայտնում է Page Six-ը։

Tom-Cruise.jpg (112 KB)

Պարբերականի հաղորդմամբ՝ Քրուզն անձամբ է վարել ուղղաթիռը, որի վրա եղել է «Թոմ Քրուզ «Թոփ Գան․ Մեւերիկ»» գրությունը։

Ժապավենը 1986թ․-ի «Լավագույն հրաձիգ» մարտաֆիլմի շարունակությունն է։ Կինոժապավենի ռեժիսորը Ջոզեֆ Կոսինսկին է։

Աղբյուրը՝ Ռեգնում

Լուսանկարները՝  Angela Weiss/AFP/Getty Images, Jordan Strauss/Invision/AP



© NEWS.am STYLE