Այժմ հասանելի են «Վիշապի տան» թրեյլերը եւ կերպարների պաստառները

22:04   5 մայիսի, 2022

Համացանցում հայտնվել են «Վիշապի տուն» սերիալի նոր թրեյլերը եւ կերպարների պաստառները: «Գահերի խաղի» պրիքվելը կհայտնվի HBO հեռուստաալիքով օգոստոսի 21-ին:

Սերիալի սյուժեն կպատմի Թարգարյան դինաստիայի եւ նրանց աստիճանական ոչնչացման մասին։ Գործողությունը ծավալվելու է «Գահերի խաղից» 300 տարի առաջ։

Նախագծում դերերը կատարել են Մեթ Սմիթը, Օլիվիա Կուկը, Փեդի Կոնսիդայնը, Ռիս Իֆանսը, Էմմա Դ'Արսին եւ այլք։ Շոուներներն են Միգել Սապոչնիկը, որրը նկարահանել է «Գահերի խաղը» եւ Ռայան Քոնդալը։

Գրող Ջորջ Ռ. Ռ․ Մարտինն աշխատել է որպես գործադիր պրոդյուսեր:

1(219).jpg (186 KB)

2(212).jpg (212 KB)

3(202).jpg (206 KB)

4(175).jpg (192 KB)

FR8bjlHX0AgJgth.jpg (204 KB)

Աղբյուրն ու լուսանկարները՝ - film.ru



© NEWS.am STYLE