Էմբեր Հերդը պատմել է, թե ինչպես է Ջոնի Դեփն առաջին անգամ իրեն ծեծել

23:09   5 մայիսի, 2022

Հերթական դատական ​​նիստի ընթացքում Էմբեր Հերդը բացահայտել է Ջոնի Դեփի հետ լուրջ վիճաբանության մանրամասները, որի ժամանակ նախկին ամուսինն առաջին անգամ ձեռք է բարձրացրել նրա վրա։ Հերդի խոսքով՝ միջադեպը տեղի է ունեցել հարաբերությունների սկզբում։

Ինչպես պարզվեց, այդ պահին Էմբերը ուշադրություն է հրավիրել Դեփի դաջվածքի վրա, որը «դժվար էր կարդալ»։ Երբ դերասանը բացատրել է դաջվածքի իմաստը, Հերդը սկսել է ծիծաղել, ինչն, ըստ նրա, կատաղեցրել է Ջոնիին։

«Ես պարզապես ծիծաղեցի, քանի որ կարծում էի, որ նա կատակում է: Հետո նա հարվածեց դեմքիս»,- պատմել է Էմբերը։

Տեղի ունեցածից հետո Ջոնի Դեփը ներողություն է խնդրել եւ խոստացավ է, որ այլեւս նման բան չի կրկնի։

Աղբյուրը՝ Film.ru



© NEWS.am STYLE