«Բացիկ Պունտա Կանայից»․ Լուսինե Թովմասյան (ֆոտո)

20:48   6 մայիսի, 2022

«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը նոր լուսանկար է հրապարակել ընտանեկան հանգստից։

279841979_567920737942429_1549691070830298981_n(1).jpg (187 KB)

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում Լուսինեն կերպարանք է ընդունել լողափին՝ գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ Նա կրում է հետաքրքիր նախշերով եթերային զգեստ։ Նրա թաց մազերն արձակված են, իսկ կերպարն ամբողջական են դարձնում արեւային ակնոցը։ «Բացիկ Պունտա Կանայից», - հրապարակումը մակագրել է գեղեցկուհին։

Լուսինե Թովմասյան

Ավելի վաղ տեղադրված կադրերում Լուսինեն պատկերված էր ամուսնու հետ։ Զույգը, որը մեծացնում է երկու երեխաներին, կադրում ջերմ գրկախառնված էր։ «Ինձ թվում է, որ կյանքի հաջողություններից մեկը այն է, որ ունես ճամփորդության ընկեր։ Իսկ, երբ այդ ընկերը քո ամուսինն է, հաջողությունը կրկնապատկվում է։ Մարդ, ով կիսում է ինձ հետ իմ ամեն խենթ գաղափար եւ նույնչափ էներգիայով լցվում դրանից»,- գրել էր նա։



© NEWS.am STYLE