«Գարունը խենթությունների ժամանակ է»․ Սաթենիկ Հազարյան

17:43   6 մայիսի, 2022

Դերասանուհի Սաթենիկ Հազարյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

279717127_1250624072136782_8287692600342982258_n.jpg (186 KB)

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում դերասանուհին մոխրագույն բլուզ է կրում, որը համադրել է բաց երանգի գարնանային վերարկուի, սեւ երկարաճիտների հետ։ Նրա մազերը հավաքված են, նուրբ շպարով է, իսկ կերպարն ամբողջացնում է պարանոցին կապված շարֆը։ «Գարունը խենթությունների ժամանակ է, որին միայն հանձնվելով է հնարավոր լիարժեք վայելել երջանկությունը։ Նույնիսկ վաղանցիկը», - գրել է դերասանուհին:

278505833_411238424175121_6818413952842702458_n(1).jpg (310 KB)

Օրեր առաջ տեղադրված կադրերում դերասանուհին կրում էր սպիտակ տոպ, որը համադրել էր վարդագույն երանգի երկարափեշ կիսաշրջազգեստի, ճերմակ վերնաշապիկի հետ։ Նրա մազերը կիսով չափ հավաքված էին, նախընտրել էր նվազագույն շպար, իսկ կերպարն ամբողջական էին դարձնում ծղոտե լայնեզր գլխարկն ու արեւային ակնոցը։ «Երբեք մի դադարեք երեխա լինել...», - գրել էր երիտասարդ մայրիկը։

 

 

Լուսանկարները՝ @armkallisto



© NEWS.am STYLE