Էմբեր Հերդը հայտարարել է, որ Ջոնի Դեփի խանդն իրեն ստիպել է հրաժարվել դերերից

11:12   6 մայիսի, 2022

Դերասանուհի Էմբեր Հերդը դատարանում հայտարարել է, որ ինտիմ տեսարաններ պարունակող ֆիլմերից հրաժարվել է նախկին ամուսնու՝ Ջոնի Դեփի պատճառով, հայտնում է The Indepedent-ը։

«Ինձ համար աշխատելը, իմ աշխատանքի համար արդարանալը (Դեփի առաջ) դժվարացել էր։ Յուրաքանչյուր լսում, հանդիպում կան սցենար վեճերի ու կռվի առիթ էր դառնում»,- հայտարարել է «Ակվամենի» աստղը։

Ի պատասխան մեղադրանքների Դեփը հայտարարել է, որ Հերդն իրեն բողոքել է Հոլիվուդում կանանց օբեյկտիվիզացիայից եւ խորհուրդ հարցրել, թե ինչ անել, որ ստիպված չլինի այլեւս մերկանալ ֆիլմերում։

«Երբ նա ինձ հարցրեց, թե ինչպես խուսափել գեղեցիկ եւ հեշտ հասանելի շիկահերի կարծրատիպից, ես նրան խորհուրդ եմ տվել, որն, իմ կարծիքով, բավարար հստակ էր։ Արդյունքում պարզվեց՝ նրա նկրտումներն ավելի ուժեղ էին, քան այն, ինչ նա ստացել էր իմ խորհուրդներից»,- եզրափակել է Ձեք Ճնճղուկի դերակատարը։



© NEWS.am STYLE