Հղի Ռիհաննան եւ նրա սիրելին չեն պատրաստվում մոտ ժամանակներում ամուսնանալ

12:12   6 մայիսի, 2022

Երգչուհի Ռիհաննան եւ ռեփ երգիչ A$AP Rocky-ն, որոնք սպասում են առաջնեկի ծնունդին, չեն պատրաստվում ամուսնանալ, համենայն դեպս, մոտակա ժամանակներում, հայտնում է TMZ-ն՝ վկայակոչելով զույգին մոտ կանգնած աղբյուրին։

Ավելի վաղ ռեփերը թողարկել է «DMB» (dats mah bish) տեսահոլովակը, որի ավարտին Ռիհաննան ու Ռոքին հարսանեկան տեսարան են պատկերում։ Ռեփերը Ռիհաննային առաջարկություն է անում ատամների համար հատուկ զարդի վրա գրության միջոցով։ Ի պատասխան երգչուհին համաձայնում է նույն մեթոդի օգնությամբ։ Այդ առնչությամբ որոշ երկրպագուներ սկսել են կասկածել, որ զույգն արդեն ամուսնացել է, մյուսները ենթադրել են, որ երաժիշտներն ակնարկում են մոտակա ամուսնության մասին։

«Մեր աղբյուրներն ասում են, որ այդ ամենն արված է պարզապես զվարճանքի համար։ Կատակով»,- գրում է պարբերականը։

 



© NEWS.am STYLE