«Յուրաքանչյուր կնոջ համար կարմիրի նրբերանգ կա»․ Իվետա Մուկուչյանի երեւանյան «street style»-ը

13:49   6 մայիսի, 2022

Երգչուհի Իվետա Մուկուչյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային լուքը։

Իվետա-Մուկուչյան-2.jpg (201 KB)

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերն արվել են Երեւանի կենտրոնում։ Իվետան ջինսե տաբատ է կրում, որը համադրել է կարմիր բոդիի եւ գունավոր վերնազգեստի հետ։ Իվետան արձակել է ուղիղ հարդարված մազերն ու վառ շպար ընտրել՝ կերպարն ամբողջացնելով աքսեսուարներով։ «Յուրաքանչյուր կնոջ համար կարմիրի ներբերանգ կա»,- մեկնաբանություններում գրել է Իվետան։

Իվետա Մուկուչյան

Օրեր առաջ տեղադրված կադրերում երգչուհին բաց գույնի հագուստ էր կրում։ Իվետան հավաքել էր մազերն ու նախապատվություն էր տվել բնական շպարին։ Կերպարն ամբողջացրել էր նուրբ վզնոցը։ Հետեւորդները գնահատել էին լուսանկարն ու դրական խոսքեր էն գրել երգչուհուն։



© NEWS.am STYLE