Ալլա Պուգաչովան ցանկանում է ապրանքանշան գրանցել զենք եւ կոմետիկա վաճառելու համար

13:11   6 մայիսի, 2022

Ռուս էստրադային երգչուհի Ալլա Պուգաչովան գրանցում է «Պրիմադոննա» ապրանքանշանը, հայտնում է տելեգրամյան «Mash» ալիքը՝ վկայակոչելով իր աղբյուրին։

Այս պահին Իսրայելում գտնվող երգչուհին նոր ապրանքանիշը գրանցում է Ռուսաստանում։ Մասնավորապես, դրա ներքո հնարավոր կլինի վաճառել կոսմետիկա, դրոններ, 3D ակնոցներ, ապրանքներ հղիների համար, ինչպես նաեւ զենք եւ ռազմամթերք։

Պրիմադոննան առայժմ չի մեկնաբանել ապրանքանիշի գրանցման մասին լուրերը։ 



© NEWS.am STYLE