«Գեղեցկուհի»․ Լիլիթ Բասյանի լուսանկարը

19:44   6 մայիսի, 2022

Սննդաբան Լիլիթ Բասյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գարնանային կերպարը։

Լիլիթ Բասյան

Ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարում Լիլիթը սեւ տաբատ է կրում, որը համադրել է սպիտակ վերնաշապիկի հետ։ Լիլիթն արձակել է մազերն ու կերպարն ամբողջացրել աքսեսուարներով՝ գոտի, պայուսակ։ Լիլիթը հրապարակումը չի մեկնաբանել, սակայն հետեւորդները նրան դրական խոսքեր են գրել․ «Գեղեցկուհի»։

Ավելի վաղ տեղադրված լուսանկարում երիտասարդ մայրիկը կաշվե տաբատ էր կրում, որը համադրել էր սպիտակ տոպի հետ։ «Հիշիր՝ ամեն օրը պայքար է։ Պայքար՝ ավելի լավը, ուժեղ, հոգեպես հարուստ, իմաստուն լինելու համար։ Յուրաքանչյուր մարդ մեր կյանք է մտնում՝ մեզ դաս տալու համար, դրանք ուղեցույցներ են Աստծող կողմից։ Խելացի մարդը դասեր է քաղում, հիմարը խեղդվում է փրկագոտով։

Լիլիթ Բասյան

Ուժեղ է այն մարդը, որը չի վախենում խոչընդոտներից ու ցավից։ Ցավը լավագույն ուսուցիչն է, եւ այն մեզ հնարավորություն է տալիս կյանքն ապրել այնպես, ինչպես ուզում եք եւ թե ոչ այնպես, ինչպես մյուսներն են գրում ձեր կյանքի սցենարը»,- գրել էր նա։

 



© NEWS.am STYLE