Թողարկվել է ԽՍՀՄ-ում ՄԻԱՎ-ի բռնկման մասին սերիալի թրեյլերը

16:12   6 մայիսի, 2022

«Կինոպոիսկը» ներկայացրել է իր նոր սերիալի՝ «Нулевой пациент»-ի ամբողջական թրեյլերը։ Նախագիծը պատմում է 1980-ականներին Խորհրդային միությունում ՄԻԱՎ-ի բռնկման մասին։

Դրաման հիմնված է իրական իրադարձությունների վրա։ 1988թ․-ին Կալմիկիայում մի քանի հիվանդի մոտ ՄԻԱՎ է հայտնաբերվում։ Տեղի բժիշկ Կիրսան Այուշեւը նմուշները գաղտնի Մոսկվա է ուղարկում։ Գործին է միանում գիտնական Դմիտրի Գոնչարովը, որը մասնագիտացաщ է ԽՍՀՄ-ում քիչ ուսումնասիրված հիվանդության վրա։ Հերոսները միավորվում են՝ սեփական հետաքննությունն անցկացնելու համար։

Գլխավոր դերերը կատարում են Նիկիտա Եֆրեմովն ու Ասկար Իլյասովը։ Սերիալի ռեժիսորները Սերգեյ Տրոֆիմովն ու Եվգենի Ստիչկինն են։ Սերիալը կթողարկվի մայիսի 19-ին։

Աղբյուրը՝ Film.ru



© NEWS.am STYLE