Լյուբով Ուսպենսկայան առաջարկել է արգելել ռեփեր Մորգենշտերնի ստեղծագործությունը

17:33   6 մայիսի, 2022

Ռուս երգչուհի Լյուբով Ուսպենսկայան առաջարկել է արգելել ռեփեր Մորգենշտերնի ստեղծագործությունը։ Նա այդ մասին հայտարարել է «Նոր ռադիոյին» տված հարցազրույցում, որի ձայնագրությունը հասանելի է ռադիոալիքի YouTube-յան պաշտոնական ալիքում։

Ուսպենսկայան վստահություն է հայտնել, որ հիփ-հոփ արտիստի ստեղծագործողությունները բացասաբար են անդրադառնում պատանի սերնդի զարգացման վրա։ «Շատ աղբ կա, որն ազդում է մեր երիտասարդության ուղեղի վրա։ Ինչպես օրինակ Մորգենշտերնը։ Ես, անկեղծ ասած, այդ ամենը կարգելեի»,- ասել է 68-ամյա երգչուհին։

Նրա կարծիքով՝ որոշ ժամանակակից աստղերի երգերը կարող են արգելված նյութերի օգտագործման դրդել։ «Երեխաները լսում են այդ երաժշտությունը, տեսնում մարիխուանան։ Եվ նրանք մտածում են (չէ՞ որ նա կուռք է նրանց համար)․ հարկավոր է կրկնօրինակել նրան»,- նշել է Ուսպենսկայան։

 



© NEWS.am STYLE