Զելենսկու գրասենյակի ղեկավարն Անջելինա Ջոլիին հրավիրել է կրկին Ուկրաինա այցելել

18:12   6 մայիսի, 2022

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակն ամերիկացի դերասանուհի, ՄԱԿ-ի փախստականների հարցերով հանձնակատարի հատուկ ներկայացուցիչ Անջլինա Ջոլիին հրավիրել է կրկին այցելել Ուկրաինա, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

«Ես խորապես նվիրված եմ նրան, որ օգնեմ ցանկացած միջոցով, հատկապես երեխաներին։ Ես կանեմ հնարավոր ամեն բան՝ ձեր երկրում երեխաներին օգնելու համար»,- Ջոլիի խոսքերը մեջեբերել է Զելենսկու գրասենյակը։

Ավելի վաղ հոլիվուդյան դերասանուհին Լվով էր մեկնել տարածաշրջան կատարած «անձնական» այցի շրջանակներում։ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել է, որ  Ջոլիի այցն Ուրկաինա կազմակերպվել է՝ Մարիուպոլի «Ազովստալից» ուշադրությունը շեղելու համար:

 



© NEWS.am STYLE