Ֆիլիպ Կիրկորովը ներողություն է խնդրել խաչի օգտագործմամբ սկանդալային համարի պատճառով

19:12   6 մայիսի, 2022

Սանկտ Պետերբուրգում Ֆիլիպ Կիրկորովի հոբելյանական համերգը մեծ սկանդալի է վերածվել։ Արտիստը խոստովանել է, որ չէր կարող ենթադրել, որ ինչ-որ մեկին կարող էր վիրավորել իր «Мария Магдалена» համարը, որի ընթացքում պարել է խաչի վրա։

«Չէի կարող անգամ ենթադրել, որ ինչ-որ մեկի կցավեցնեմ եւ առավել եւս գիտակացաբար չեմ ծրագրել ինչ-որ մեկի զգացմունքները վիրավորել «Мария Магдалена» համարով, որը ներառվել է Կրեմլի պալատում եւ «Օկտյաբրսկի» դահլիճում իմ հոբելյանական համերգի ծրագրում»,- գրել է Կիրկորովը։

Նրա խոսքով՝ բեմում կատարվող ամեն բան «բացառապես երեւակայական պատմություն» է, որը ոչ մի կապ չունի «քրիստոնեության կամ այլ կրոնը վիրավորելու» հետ։



© NEWS.am STYLE