Կանացի ինչ կազմվածք է տղամարդկանց ավելի դուր գալիս

20:43   10 նոյեմբերի, 2012

ԱՄՆ – ի հոգեբաններն ու սոցիոլոգները իմացել են, թե ինչ կանացի կազմվածք է տղամարդկանց ավելի դուր գալիս։ Ինչպես հաղորդում է ODELIYA.RU – ն, հետազոտություններն ապացուցել են, որ մարմնի որոշակի կազմվածքին նայելուց տղամարդու մոտ հաճույքի հորմոն է արտադրվում։

Տղամարդու համար ամենահաճելի մարմինը «ավազի ժամացույցն» է, այսինքն՝ մեծ կրծքեր, բարակ իրան եւ լայն ազդրեր։

Հիշեցնենք, որ Նոր Հյուսիսային Ուելսի գիտնականներն ավելի վաղ պարզել էին, որ տղամարդիկ նախընտրում են հետեւյալ հատկություներով կանանց. հասակը՝ 163 սմ, մեջքը՝ 76 սմ, կրծքի շրջագիծը՝ 95 – 100 սմ եւ կոնքինը՝ 100 սմ։ Սա մոտավորապես 46 – 48 չափսն է։



© NEWS.am STYLE