Ուիլ Սմիթը «Օսկարի» սկանդալից հետո մեկնել է բուժման

22:16   6 մայիսի, 2022

Ամերիկացի դերասան Ուիլ Սմիթն իր մասնակցությամբ «Օսկար» մրցանակաբաշխության ժամանակ սկանդալային միջադեպից հետո դիմել է հոգեբանի։ Այս մասին հայտնում է Entertainment Tonight-ը։

Աղբյուրը լրագրողներին հայտնել է, որ նա այժմ թերապիա է անցնում։

«Ուիլ Սմիթն աշխատում է առաջ շարժվել «Օսկար» մրցանակաբաշխության բարձր հնչեղություն ստացած միջադեպից հետո... «Ռիչարդ արքայի» աստղը բուժում է ստանում «Օսկար»-ի միջադեպից հետո»,- ասվում է հրապարակման մեջ:

Մարտի 28-ի գիշերը Սմիթն արժանացավ «Օսկար»-ի լավագույն դերասան մրցանակին։ Միջոցառման ժամանակ Ռոքն անհաջող կատակ է արել հոլիվուդյան արտիստուհի Ջադա Փինքեթ Սմիթի մասին, ինչի համար էլ դերասանը հարվածել է նրան։



© NEWS.am STYLE