«Հիասքանչ աղջիկ»․ ինչ զգեստ է ընտրում Սոֆի Դեւոյանը երեկոյան կերպարի համար

22:38   6 մայիսի, 2022

Պարուհի Սոֆի Դեւոյանը նոր տեսանյութ է հրապարակել, որում հետեւորդներին ու երկրպագուներին ներկայացել է երեկոյան կերպարում։

View this post on Instagram

A post shared by Sofi Devoyan (@sofi_devoyan_)

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում Սոֆին կերպարանք է ընդունել կարմիր ու կապույտ գույների համադրությամբ զգեստ։ Նրա մազերը հավաքված են, ընդգծված ու վառ շպարով է, իսկ կերպարն ամբողջացնում են աքսեսուարները։ Հրապարակմանը կից պարուհու հետեւորդները բազում դրական խոսքեր են ուղղել․ «Հիասքանչ աղջիկ»։

Սոֆի-Դեւոյան.jpg (168 KB)

Ավելի վաղ տեղադրված կադրերում երգչուհի Զարուհի Բաբայանի դուստրը փայլուն զգեստ էր կրում, որը բաց էր ուսի հատվածում։ Պարուհին հավաքել էր մազերն ու արտահայտիչ շպար էր ընտրել։ Կերպարն ամբողջացրել էին բարձրակրունկներն ու հետաքրքիր պայուսակը։ «Վառ շողա ադամանդի նման»,- հրապարակումը մակագրել էր Սոֆին։



© NEWS.am STYLE